Էդուարդ Հովհաննիսյանի «Чики» հայտնի սերիալը՝ ընդդեմ ընտանեկան բռնության - Showbiz.am

Էդուարդ Հովհաննիսյանի «Чики» հայտնի սերիալը՝ ընդդեմ ընտանեկան բռնության

By

Էդուարդ Հովհաննիսյանի «Чики» սերիալը, որի գլխավոր դերերը կատարում են ռուս հայտնի դերասանուհիներ Իրինա Գորբաչովան, Իրինա Նոսովան, Ալյոնա Միխայլովան և Վարվարա Շմիկովան, ընտանեկան բռնության դեմ արշավ է թողարկել։
Յուրաքանչյուր սերիայում կարելի է տեսնել հոգեբանական և ֆիզիկական բռնության դեպքեր, որոնցից հետո վազող տողով նշվում է, թե որ հեռախոսահամարով պետք է զանգահարեն բռնության զոհ դարձած կանայք։

«Մենք գտանք, որ կարևոր է տանն ու հանրության շրջանում բռնության խնդրին ուշադրություն հրավիրելը։ Մենք ուզում ենք ասել, որ նույնիսկ այս ծանր իրավիճակներում օգնություն կա, և անհրաժեշտ է ասել դրա մասին»,- մեկնաբանել է Դենիս Գորշկովը՝ More.tv ծառայության գլխավոր տնօրենը։
Նշենք, որ սերիալը նախատեսված է բացառապես օնլայն հարթակի համար, այն հեռարձակվում է More.tv առցանց ալիքով։

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ