«Քո զանգը»․ Ավետ Բարսեղյանը կարդում է իր նոր ստեղծագործությունը (տեսանյութ)

Ավետ Բարսեղյանն իր ինստագրամյան միկրոբլոգում նոր անիմացիոն տեսանյութ է հրապարակել, որում կարդում է իր նոր ստեղծագործությունը՝ «Քո զանգը» վերնագրով։ Նա դրան կից գրել է նաև տեքստը։

«Քո զանգը հեռախոսի է։ Խոսիր։ էլ մի ստիպիր խաչակնքվել։
Քո գանգը քառակուսի է։ Ինձ մի ստիպիր շոյել։
Դու հայհոյել սովորեցրիր ինձ այն «Հիմարությանը», որի հանդեպ ես բավական ժպտերես էի։
Երես էի թեքել ես վերջապես քո անսահման Էգոիզմից, բայց մեկ էլ՝ առը հա… Քո զանգը հեռախոսի։
Հոսիր հեռու ու մի ստիպիր խաչակնքվել»։