«Երբ փակված է քիթը, մարդու բնավորությունն ասես թաքնված լինի»․ Նազենի Հովհաննիսյանի հետաքրքիր դիտարկումն ու գրառումը

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը դիմակով սելֆի է հրապարակել ու դրան կից կիսվել հայերի դիմագծերի մասին իր դիտարկումներով։ Նազենին գրել է․

«Հետաքրքիր է, երբ փակված է քիթը, մարդու բնավորությունն ասես թաքնված լինի… Փողոցով քայլող մարդկանց էի նայում, ու հասկացա, որ նմանվել են իրար՝ քիթը փակ լինելու պատճառով, մազերն ու աչքերը կամ դիմահարդարումը, ոչինչ այնքան չեն փոխում մարդուն՝ որքան քիթը… Նկատե՞լ եք: Բայց… ի՜նչ խոսուն են աչքերը, հայերի աչքերը՝ իրենց ապրած ցավոտ էջերը կամ ծիծաղները աչքերում դաջած, յուրօրինակ, չկրկնվող, երբեմն խեղճացած ու տխուր, երբեմն անկոտրում ու կայծկլտացող, աչքերի կնճիռների մեջ՝ ծիծաղ կամ լաց, բիբերում՝ աշխարհներ»։