Երգչուհի Մաքսիմի առաջին լուսանկարը՝ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո

Արդեն երկար ժամանակ է, ինչ երգչուհի Մաքսիմից երկրպագուները ոչ մի լուր չունեին։ Վերջապես, երգչուհին իր միկրոբլոգում հրապարակել է նոր լուսանկար, որը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո առաջինն է։
Լրատվամիջոցների ունեցած տեղեկությունների համաձայն՝ երգչուհու հոսպիտալացման պատճառը 2019 թվականին ավտովթարի հետևանքով ստացած վնասվածքներն էին։
Երգչուհի Մաքսիմը դեռ մարտին դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ բուժվում էր մեկ ամսից ավելի։ Այս մասին հայտնել էր նրա պրոդյուսերը՝ Մարգարիտա Սոկոլովան։ Նրա պնդմամբ՝ Մաքսիմը շարունակում է ամբուլատոր բուժումը։

Երգչուհու պրոդյուսերը նաև պատմել է, որ ավտովթարից հետո՝ սկզբնական շրջանում, երգչուհին անգամ չէր կարողանում խոսել, նա նաև թերապիայի պատճառով բավականին մեծ քաշ էր հավաքել, սակայն հիմա ամեն կերպ փորձում է նիհարել։
Երկրպագուները նկատել են, որ լուսանկարում Մաքսիմի տեսքն այդքան էլ լավ չէ․ նա բականին գիրացել է և ծերացել։ Ինստագրամյան շատ հետևորդներ լուսանկարի մեկնաբանությունների բաժնում գրել են, որ Մաքսիմն անճանաչելի է դարձել։