Երգչուհի Տատյանա Օվսիենկոն 53 տարեկանում կրկին որոշել է մայրանալ

ՌԴ էստրադային երգչուհի, «Միրաժ» խմբի նախկին անդամ Տատյանա Օվսիենկոն հայտարարել է, որ ցանկանում է կրկին մայր դառնալ:

Ինչպես հայտնում է Корреспондент-ը, 53-ամյա երգչուհին պատրաստվում է երեխա որդեգրել: Լրատվամիջոցը հայտնում է, որ Օվսիենկոն այցելել է մանկատուն, որտեղ նրան մի աղջիկ է դուր եկել: Հենց նրան էլ երգչուհին որոշել է դարձնել իր ընտանիքի անդամ:

Արտիստուհին նշել է, որ իր քաղաքացիական ամուսին, գործարար Ալեքսանդր Մերկուլովն աջակցել է իրեն այդ որոշումը կայացնելիս:

Աղբյուրը հիշեցնում է, որ Օվսիենկոն 18 տարի առաջ սրտի բնածին արատ ունեցող տղայի է որդեգրել, որին հետագայում վիրահատություն է արվել: Տղան մեծացել է և այժմ կնոջ ու երեխայի հետ ապրում է ԱՄՆ-ում: