«Իմ առաջին ծննդյան օրը՝ մայրիկի կարգավիճակում»․ Մարտա Կիրակոսյանը նշում է տարեդարձը

Մարտա Կիրակոսյանն այսօր տոնում է իր տարեդարձը։ Ամուսնությունից հետո ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհին հաճախ է լուսանկարներ հրապարակում որդու՝ Նեոյի հետ։

Իր ծննդյան օրը Մարտան նույնպես չմոռացավ կիսվել ջերմ ու գեղեցիկ լուսանկարով։ Երգչուհին րոպեներ առաջ իր ինստագրամյան էջում հրապարակել է իր ու որդու լուսանկարն ու դրան կից անգլերենով գրառում կատարել, որը թարգմանաբար նշանակում է․ «Իմ առաջին ծննդյան օրը՝ մայրիկի կարգավիճակում»։