Ո՞վ է «Վրիժառուներ» ֆիլմի աստղի ընտրյալը (լուսանկարներ)

31-ամյա ռումինացի դերասան Սեբաստիան Ստենը բավականին մեծ ճանաչում և երկրպագուների բանակ ձեռք բերեց «Վրիժառուներ» ֆիլմում նկարահանվելուց հետո։
2014-2016 թվականներին Սեբաստիանը հանդիպում էր հայտնի դերասանուհի Մարգարիտա Լևիևայի հետ։
Գեղեցկուհին հայտնի է «Ինչպես է դա արվում Ամրիկայում», «Թագավորներ» ֆիլմերից և «Ռևանշ» հեռուստասերրիալից։

Սակայն զույգն ինչ-ինչ պատճառներով բաժանվեց, և այժմ գեղեցկադեմ դերասանը հանդիպում է 28-ամյա դերասանուհի Ալեքսանդրա Օնիևվայի հետ, ով դեռ իր առաջին քայլերն է անում թատերական ոլորտում։ Պապարացիները նկարահանել են աստղային զույգին Իբիցայի լողափներից մեկում։
Նշենք, որ այն բանից հետո, ինչ համացանցում տարածվեցին զույգի ռոմանտիկ լուսանկարները, Ալեքսանդրան իր ինստագրամյան էջում նույնպես լուսանկար հրապարակեց Սեբաստիանի հետ՝ կից գրառում կատարելով․ «Սրանք այն պահերն են, որոնք կյանքը նվիրում է մեզ»։