Ջեննիֆեր Լոպեսն ու Ալեքս Ռոդրիգեսն իրենց համար ամառանոց են գնել (լուսանկարներ)

50-ամյա Ջեննիֆեր Լոպեսն ու 44-ամյ Ալեքս Ռոդրիգեսն իրենց համար ամառանոց են գնել ԱՄՆ-ում։ Variety լրատվամիջոցը հրապարակել է շքեղ առանձնատան լուսանկարները՝ ներկայացնելով, թե ինչպիսի պայմաններում է ապրում աստաղային զույգը։
204 քառակուսի մետր տարածք ունեցող տունն արժեցել է 1,4 միլիոն դոլլար։ Լրագրողների հետ զրույցներում երգչուհին բազմիցս նշել է, որ իր համար տան մեջ կարևորը հարմարավետությունն ու պարզությունն է, նրա այս խոսքերում կարելի է համոզվել՝ նայելով տան լուսանկարները։

Նշենք, որ վերջերս պարզ դարձավ՝ Ամերիկացի երգչուհի, պարուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը և բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսը ծրագրում են կորոնավիրուսի համավարակի ավարտից անմիջապես հետո ամուսնանալ և շքեղ հարսանիք կազմակերպել։ Այս մասին հայտնում է tatler.ru կայքը։