Սիլվեստր Ստալոնեն կթողարկի «Ռոկկի 4» ֆիլմի ռեժիսորական տարբերակը

Ամերիկացի դերասան և ռեժիսոր Սիլվեստր Ստալոնեն հայտնել է, որ սկսել է աշխատանքը բռնցքամարտկ Ռոկկի Բալբոայի մասին ֆիլմի 4-րդ մասի ռեժիսորական տարբերակի ուղղությամբ:

Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, այս մասին հոլիվուդյան աստղը հայտնել է իր ինստագրամյան էջում: «Դա զարմանահրաշ է լինելու»,- խոստացել է 74-ամյա Ստալոնեն մեկնաբանություններում շփվելով օգտատերերի հետ:

«Ռոկկի 4» ֆիլմը վարձույթում հայտնվել է 1985 թվականին՝ դառնալով ամենաշահութաբերը ֆիլմաշարի պատմության մեջ:

Այդ մասում Ստալոնեի հերոսը մենամարտում է խորհրդային բռնցքամարտիկ Իվան Դրագոյի հետ, որին մարմնավորում է Դոլֆ Լունդգրենը: