«Գիտեմ, որ բոլորը ուրախ կլինեին, եթե բաժանվեինք». Օքսանա Սամոյլովան վերջապես խոսել է իր ու ամուսնու հաշտության մասին - Showbiz.am

«Գիտեմ, որ բոլորը ուրախ կլինեին, եթե բաժանվեինք». Օքսանա Սամոյլովան վերջապես խոսել է իր ու ամուսնու հաշտության մասին

By

Օքսանա Սամոյլովան վերջապես խոսել է իր ու ռեփեր Ջիգանի հաշտության ու հարաբերությունների մասին։ Նա լուսանկար է հրապարակել իր ինստագրամյան միկրոբլոգում ու դրան կից անկեղծ գրառում կատարել։

«Գիտեմ, որ բոլորը ուրախ կլինեին, եթե բաժանվեինք և դա տրամաբանական, ճիշտ և արդարացի կլիներ: Ես նույնպես այդպես եմ կարծում: Բայց ի՞նչ եք կարծում, երեխաներս ուրախ կլինեի՞ն։ Ես գիտեմ, որ ինձ համար դա կլիներ լավագույն լուծումը և ես դրան պատրաստ էի։ Բայց կշեռքի մյուս նժարին 4 երեխաներս էին, ովքեր կտառապեին։ Միգուցե մեկ կամ երկու երեխաների դեպքում հնարավոր կլիներ ինչ-որ կերպ մեղմել հարվածը, բայց ես չէի կարող հարվածը մեղմացնել չորս երեխաների համար, պարզապես ուժերս չէին բավականացնի: Երբ Արիելան գիշերները դադարեց քնել, խուճապահար արթնանալ և շնչահեղձ լինել՝ ես իսկապես վախեցա: Ես դրան չեմ հանգեցրել, բայց երեխաներն իմն են: Սա չի նշանակում, որ ես պատրաստա եմ ամեն ինչ ներել հանուն երեխաների, բայց ես նրանց հայրիկ ու մայրիկ ունենալու հնարավորություն եմ տվել։ Արդյո՞ք ես ներե՞լ եմ՝ ոչ։ Ամեն բան այնպե՞ս է, ինչպես առաջ՝ ոչ։ Ճի՞շտ եմ վարվել՝ չգիտեմ։ Ժամանակը ցույց կտա: Բայց կարծում եմ, որ իմ օրինակը ավելի շատ բացասական է, քան դրական: Այժմ սիրո և հավատարմության և ընտանիքի օրը մեր մասին չէ։ Տխուր է, բայց փաստ։ Իսկ ես ի սրտե շնորհավորում եմ ձեզ։ Սիրե՛ք, գնահատե՛ք և պաշտպանե՛ք ձեր ընտանիքները»,- գրել է Օքսանան։

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ