Ալբինա Ջանաբաևան նոր լուսանկար է հրապարակել իր ինստագրամյան միկրոբլոգում ու դրան կից շնորհավորել Ընտանիքի տոնը։ Երգչուհին գրել է․
«Այսօր հիանալի տոն է՝ «Ընտանիքի, սիրո և հավատարմության օրը»։ Կանանց՝ կանացիություն և իմաստություն, տղամարդկանց՝ տղամարդկություն և վստահություն, երեխաներին՝ անմիջականություն և առողջություն: Եվ սեր՝ բոլորիս»։