Դմիտրի Կոլդունին տեղափոխել են հիվանդանոց

Բելոռուս երգիչ Դմիտրի Կոլդունը Մինսկում հոսպիտալացվել է։
Արտիստի պրոդյուսերը լրագրողների հետ զրույցում պատմում է, որ վերջինս մի քանի օր ջերմել է և ունեցել է հազ, սակայն դրան որևէ նշանակություն չի տվել՝ ցանկանալով բուժվել տնային պայմաններում։ Սակայն կնոջ հետ հիվանդանոցում կորոնավիրուսն ախտորոշող թեստ հանձնելուց հետո պարզ է դարձել, որ նրանք երկուսն էլ վարակված են։
Երգչի կնոջ՝ Վիկտորյայի մոտ հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների, նա տնային ինքնամեկուսացման մեջ է։

Կոլդունի պրոդյուսերը հավատացնում է, որ երգչի առողջական վիճակը ծանր չէ, նա, պարզապես, հոսպիտալացվել է, որպեսզի խուսափի հիվանդության հետևանքով առաջացող բարդություններից։
Երկրպագուներն անհամբեր սպասում են երգչի առողջական վիճակի մասին որևէ նորության ու մաղթում են նրան շուտափույթ կազդուրում։