Իրինա Շեյքի սեքսուալ լուսանկարը․ մոդելն ապացուցել է, որ կարանտինը նրա շքեղ կազմվածքի վրա չի անդրադարձել

Իրինա Շեյքը երկար տարիներ եղել է Intimissimi ապրանքանիշի դեմքը: Սա ավելին է, քան պարզապես բիզնես համագործակցությունը։

Անհնար է չնկատել ռուս սուպերմոդելի սերը գեղեցիկ ներքնահագուստի հանդեպ: Աստղն ամեն օր հագնում է իտալական ապրանքանիշի հավաքածուներն ու իր Ինստագրամում հմտորեն պարծենում նոր իրերով: Այսօր Իրինան իր ինստագրամյան էջում հրապարակել է ևս մեկ գայթակղիչ լուսանկար, մարդկանց ուշադրությունը հրավիրելով հայելու մեջ երևացող արտացոլանքին: Մոդելը մեկ անգամ ևս ապացուցել է, որ նրա շքեղ կազմվածքի վրա չի անդրադարձել անգամ պասիվ առօրյան ու կարանտինը։