Մոսկվայում բերման են ենթարկել Քսենիա Սոբչակին (տեսանյութ)

Ոստիկանությունը ձերբակալել է լրագրող և հաղորդավար Քսենիա Սոբչակին Մոսկվայի «Լյուբյանկա» հրապարակում, որտեղ ցույցեր են անցկացվում՝ հաջակցություն «Ռոսկոսմոսի» ղեկավարի խորհրդական Իվան Սաֆրոնովին, որը կասկածվում է պետական դավաճանության մեջ:

Ինչպես փոխանցում է РБК-ն, ցույցերի ընթացքում մոտ 20 լրագրող է բերման ենթարկվել, այդ թվում՝ «Կոմերսանտի», «Վեդոմոստիի» լրագրողներն ու Baza պորտալի հիմնադիրը:

Սոբչակն ակցիային ներկայացել է «Ազատություն Իվան Սաֆրոնովին» գրությամբ վերնաշապիկով: Նշվում է, որ հաղորդավարուհուն ձերբակալելիս ամբոխի մեջ ընկել է «МБХ մեդիա»-ի լրագրող Անաստասիա Օլշանսկայան և հարվածել է գրանիտե ծաղկամանին։

Իվան Սաֆրոնովին ձերբակալել են երեկ երեկոյան: Անվտանգության դաշնային ծառայությունը կասկածում է, որ վերջինս աշխատելիս է եղել ՆԱՏՕ-ի հետախուզության համար և գաղտնի տեղեկութուններ է փոխանցել: