Ավելի քան 182 մլրդ դոլար. Ջեֆ Բեզոսի կարողությունը նոր ռեկորդ է գրանցել - Showbiz.am

Ավելի քան 182 մլրդ դոլար. Ջեֆ Բեզոսի կարողությունը նոր ռեկորդ է գրանցել

By

Աշխարհի ամենահարուստ մարդու՝ Ջեֆ Բեզոսի կարողությունն Amazon ընկերության արժեթղթերի գնի բարձրացման ֆոնին գերազանցել է 182 մլրդ դոլարը, հաղորդում է Forbes ամսագիրը։

Հրատարակության գնահատականներով՝ չորեքշաբթի Amazon-ի կապիտալիզացիան հասել է 1,52 տրլն դոլարի, ինչի արդյունքում աշխարհի խոշորագույն առցանց առևտրային կորպորացիայի բաժնետոմսերի 11,1%-ի սեփականատեր Ջեֆ Բեզոսի կարողությունը հասել է 182,6 մլրդ դոլարի։

Ինչպես նշում է Forbes-ը, այս ցուցանիշը ռեկորդային է միլիարդատերերի կարողության ուսումնասիրման վերջին չորս տասնամյակի պատմության ընթացքում:

Ապրիլին Forbes-ը երրորդ անգամ անընդմեջ Բեզոսին ճանաչել էր աշխարհի ամենահարուստ մարդ: Երկրորդ տեղը զբաղեցրել է Microsoft կորպորացիայի հիմնադիրներից Բիլ Գեյթսը։ Վարկանիշի երրորդ տեղը զբաղեցրել Է LVMH (Louis Vuitton Moet Hennessy) ընկերությունների ֆրանսիական խմբի գլխավոր տնօրեն Բեռնար Առնոն։

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ԼայֆՍթայլ ՇոուՆյուզ

30-ամյա վարսահարդարն արվեստի գործեր է ստեղծում իր հաճախորդների գլխներին (լուսանկարներ)

Վիետնամի մայրաքաղաք Հանոյում բնակվող 30-ամյա վարսահարդարը մեծ հայտնիություն է ձեռք բերել իրական արվեստի գլուխգործոց հիշեցնող իր աշխատանքներով, գրում է odditycentral.com կայքը։ Աղբյուրը...
Ավելին