Բելլա Հադիդն Ինստագրամին քննադատել է հոր պաղեստինյան արմատների մասին իր գրառումը հեռացնելու համար (լուսնակարներ) - Showbiz.am

Բելլա Հադիդն Ինստագրամին քննադատել է հոր պաղեստինյան արմատների մասին իր գրառումը հեռացնելու համար (լուսնակարներ)

By

Հայտնի սուպերմոդել Բելլա Հադիդը հայտարարել է, որ Instagram-ը հեռացրել է իր՝ պաղեստինյան արմատներ ունենալու մասին գրառումը, գրում է People ամսագիրը։

23-ամյա սուպերմոդելի խոսքով՝ ինքը սոցցանցում ավելի վաղ տեղադրել էր հոր՝ Մոհամեդ Հադիդի ամերիկյան անձնագրի լուսանկարն ու գրառում կատարել․ «Իմ հայրը և նրա հայրենիք Պաղեստինը, հպարտ եմ պաղեստինցի լինելու համար», ինչից հետո Ինստագրամն այն ուղեկցել է հատուկ նշումով։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ հեռացումն արվել է «քանի որ այն հակասում է իրենց սկզբունքներին»։

«Հորս պաղեստինյան արմատներով հպարտանալով՝ ի՞նչ խախտում եմ արել։ Մի՞թե մեզ թույլ չեն տալիս պաղեստինցի լինել Ինստագրամում»,- արձագանքել է Հադիդը՝ հավելելով․«Մարդկանց լռեցնելով չեք կարող ջնջել պատմությունը։ Ուզում եք, որ նա հանուն ձեզ փոխի իր ծննդավայրը»։

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ԼայֆՍթայլ ՇոուՆյուզ

30-ամյա վարսահարդարն արվեստի գործեր է ստեղծում իր հաճախորդների գլխներին (լուսանկարներ)

Վիետնամի մայրաքաղաք Հանոյում բնակվող 30-ամյա վարսահարդարը մեծ հայտնիություն է ձեռք բերել իրական արվեստի գլուխգործոց հիշեցնող իր աշխատանքներով, գրում է odditycentral.com կայքը։ Աղբյուրը...
Ավելին