«Նրանք միանգամից հասկանում են, թե իրենցից ինչ է պահանջվում»․ լուսանկարիչ Միլեն Մանուկյան - Showbiz.am

«Նրանք միանգամից հասկանում են, թե իրենցից ինչ է պահանջվում»․ լուսանկարիչ Միլեն Մանուկյան

By

Արդեն ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ լուսանկարչությունը արվեստի մի մաս է դարձել։ Եվ ի՞նչ էին անելու համաշխարհային աստղերը, եթե չլինեին իրենց բեմելները անմահացնող լուսանկարիչները։

SowBiz.am-ը զրուցել է լուսանկարիչ Միլեն Մանուկյանի հետ, ով արդեն հասցրել է համագործակցել դերասանուհիներ Ժաննա Վելիցյանի, Օլյա Հակոբյանի, Նազիկ Բաղդասարյանի, Տաթև Հովակիմյանի, Վիկտորյա Սահակյանի, Հռիփսիմե Սարգսյանի և շատ ուրիշների հետ։ Միլեն Մանուկյանի հետ զրուցել ենք իր կարիերայի հետաքրքիր ու հիշարժան դեպքերի, լուսանկարչի մասնագիտության, հայտնիների հետ աշխատելու մասին և ոչ միայն։

-Ե՞րբ եք սկսել լուսանկարել։ Ի՞նչ ճանապարհ եք անցել։

-2018 թվականի ամռանը, կարելի է ասել, սկսել եմ իմ գործը։ Երբ ձեռք բերեցի պրոֆեսիոնալ լուսանկարչական ապարատ, այն ժամանակ չէի էլ մտածում, որ ինձ մոտ կարող է ինչ-որ բան ստացվել։ Բացեցի իմ էջը և արդեն անցա իմ գործին՝ չկասկածելով անգամ, որ երկու տարի հետո կարող եմ հասնել այն ամենին, ինչ այսօր արդեն ունեմ։

Սկզում ինչ-որ դասընթացների չեմ հաճախել, ինքնուրույն եմ սովորել ամեն բան՝ նաև ֆոտոշոփ։ Բայց մի քանի ամիս հետո որոշեցի գնալ լուսանկարչական կուրսերի, քանի որ ամեն դեպքում հետաքրքիր էր, թե այնտեղ ինչ են առհասարակ սովորեցնում կամ ինչ կա, որը ես դեռ չգիտեմ։ Գնացի ու փոշմանեցի, քանի որ այն ինձ չգոհացրեց։ Այդ ամենը տևեց երեք ամիս, հետո հասկացա, որ անիմաստ ժամանակ եմ ծախսում, քանի որ շատ տարրական բաներ կային, որոնց մասին կարող է չիմանայի, բայց, ընդհանուր առմամբ, ասում էին այն, ինչը ես արդեն գիտեի։ Բացի այդ էլ իրենք իրենց կարծրատիպերն ու կանոններն էին թելադրում, որը ևս ինձ բացարձակ դուր չեկավ։

-Ի՞նչ է նշանակում ֆոտոգենիկ լինե՞լ, արդյո՞ք մարդուն ֆոտոգենիկ կարող է դարձնել լուսանկարչի տաղանդը։

-Լուսանկարիչը, իհարկե, մեծ դեր ունի, բայց դիմացինից էլ է շատ բան կախված։ Կան մարդիկ, որոնց հետ շատ հեշտ ես աշխատում, միանգամից տեսնում ես իրենց լուսանկարելու ճիշտ անկյունը(ռակուրս), ու դրան հակառակ՝ կան մարդիկ, ովքեր, կարող է՝ շատ սիրուն են, բայց իրենց հետ աշխատելու ձևը հնարավոր չի լինում գտնել։  Շատ խանգարող հանգամանքներ կարող են առաջանալ, ու դրան կարող են նաև գումարվել լարվածությունը, կոմպլեքսները, ինչն էլ ամբողջ աշխատանքը ջուրն է գցում։ Քանի որ ինչքան էլ փորձես դրանք ինչ-որ կերպ թաքցնել, միևնույն է՝ այն կադրում երևալու է։

-Ավելի շատ գերադասում եք գունավո՞ր, թե՞ սև-սպիտակ լուսանկարներ անել։

-Ես ինքս շատ եմ սիրում սև-սպիտակ լուսանկարներ։ Մի ժամանակ անգամ ուզում էի իմ ամբողջ էջը դարձնել սև-սպիտակ երանգների։ Սակայն աշխատանքի առումով այդ տարբերակը այդքան էլ աշխատող չէ, քանի որ մարդկանց մեծամասնությունը գունավոր լուսանկարներն ավելի գեղեցիկ ու աչքին հաճելի է համարում։

-Մարդիկ արա՞գ են հասկանում, թե ինչ է իրենցից պահանջվում լուսանկարահանման հրապարակում։

-Մեծ մասամբ հաճախորդների հետ շատ արագ ենք միմյանց կարողանում հասկանալ ու բացառություններ շատ քիչ են լինում։ Եվ դա միայն ինձնից չէ կախված, նրանք ևս պիտի փորձեն անել այն, ինչն իրենցից պահանջվում է։

-Ի՞նչ չի կարելի երբեք թույլ տալ նկարահանումների ժամանակ։

-Ես աշխատելուց հիմնականում մարդկանց ազատ եմ թողնում, այդպես իրենք էլ ավելի հանգիստ են լինում ու չեն կաշկանդվում։ Բայց չեմ սիրում, երբ աշխատանքի պահին ինչ-որ անիմաստ բանի վրա շեղվում են։ Ես աշխատում եմ և ուզում եմ, որ բոլորը կենտրոնացած լինեն իրենց գործում։ Բայց պատահում են դեպքեր, երբ աշխատանքի ամենակարևոր պահին զանգ է գալիս կամ մեկ էլ հիշում են, որ պետք է մեյքափը թարմացնեն ))) դա մեկ-մեկ բարկացնում է։

-Ավելի շատ գերադասում եք կանա՞նց լուսանկարել, թե՞ տղամարդկանց։

-Ես աշխատում եմ խտրականություն չդնել, բայց հիմնականում այնպես է ստացվում, որ աշխատում եմ կանանց հետ։ Կարծում եմ, որ դա կապված է նաև մեր տղաների ավելի կոմպլեքսավորված լինելու հետ։ Քչերն են, որ կվարձեն լուսանկարչի՝ իրենց լուսանկարելու նպատակով։

-Ո՞րն է Ձեր ամենավառ տպավորված նկարահանումը։

-Կարծում եմ՝ իմ առաջին նկարահանումը։ Այն, կարելի է ասել, շատ ծանր է անցել։ Դուրս էինք եկել Երևանի Կենտրոն և մի քանի ժամ տեղ էինք ման գալիս գեղեցիկ լուսանկարներ ստանալու համար։ Ու այնպես ստացվեց, որ ամբողջ քաղաքով շրջեցինք, ինչի արդյունքում մոդելն էլ էր հոգնել։ Այդ ժամանակ չէի պատկերացնում, թե ինչ կարելի է անել։ Դրանից հետո արդեն մյուս նկարահանումներն ավելի հարթ ու սովորական հունով են ընթացել։

-Համագործակցել եք նաև հայտնիների հետկասեք՝ իրենց հետ աշխատելը ինչ -որ բանով տարբերվո՞ւմ է ոչ հայտնի, սովորական մարդկանց հետ աշխատելուց։

-Տարբերվում է նրանով, որ իրենց հետ ավելի հեշտ է ստացվում աշխատելը։ Ամեն ինչ ավելի արագ է գլուխ գալիս։ Նրանք միանգամից հասկանում են, թե իրենցից ինչ է պահանջվում, ինչի արդյունքում ունենում ենք սպասվածից էլ լավ արդյունք։

-Կա՞ համաշխարհային դեմք, ում հետ կցանկանայիք համագործակցել։

-Շատ կուզենայի աշխատել Ջիջի Հադիդի հետ։ Նա միշտ յուրահատուկ ու տարբերվող է, ու կարծում եմ՝ նրա հետ համագործակցությունը իրոք հետաքրքիր կլիներ։ Առհասարակ շատ կուզեի աշխատել համաշխարհային ճանաչում ունեցող մոդելների հետ, քանի որ իրենք բոլորովին այլ մոտեցում ունեն, ավելի համարձակ ու ինքնավստահ են, ինչը շատ-շատ է օգնում լուսանկարչին գեղեցիկ ու ինքնատիպ լուսանկարներ ստանալու գործում։

-Լուսանկարչությունը այժմ մոդայի՞կ է, շատերը չտիրապետելով տարրական կանոններին սկսում են լուսանկարել, ինչպե՞ս եք դրան վերաբերվում։

-Իրականում բոլորին թվում է, որ սա չափազանց հեշտ գործ է։ Ամեն մեկը, ում ձեռքին ապարատ է հայտնվում, սկսում է լուսանկարել, ինչն իրականում ինձ շատ է նյարդայնացնում։ Իրենք ինչքան էլ պնդեն, որ լավ են նկարում, միևնույն է լուրջ սխալներ են թույլ տալիս, որոնք գուցե սովորական մարդը չնկատի, բայց լուսանկարիչը միանգամից տեսնում է։Լուսանկարչությունը բավականին բարդ աշխատանք է, բոլորին կողքից թվում է, որ ամեն բան շատ հեշտ ու հանգիստ է ստացվում, բայց իրականում մենք մի կադրը ստանալու համար կարող է ժամերով աշխատենք։

-Ո՞ր լուսանկարներն են ավելի լավ ստացվում՝ պատահակա՞ն, թե՞ նախօրոք պլանավորած։

-Եթե նախօրոք պլանավորում ենք թե՛ վայրը, թե՛ այն կերպարը, որն ուզում ենք ստանալ, կարծում եմ՝ դա շատ ավելի լավ է ստացվում։ Որովհետև արդեն նախօրոք գիտես, թե քեզնից ինչ է ակնկալվում։

-Ի՞նչ կարող է տեսնել լուսանկարիչը, որը չի նկատում սովորական մարդը։

-Լուսանկարիչը նկատում է ցանկացած մանրուք և պահ, որից կարող է գեղեցիկ ֆոտո ստանալ։ Օրինակ՝ հասարակ շփման կամ զրույցի ընթացքում լուսանկարիչը դիմացինին արդեն իսկ նայում է պրոֆեսիոնալի աչքերով։ Փորձում է հասկանալ, թե որ ռակուրսներից հնարավոր կլինի սիրուն լուսանկարներ ստանալ կամ ավելի լավ կլինի խոշոր պլանով նկարել, թե հակառակը ու այսպիսի շատ մանրուքներ։

-Ի՞նչ չէիք լուսանկարի երբեք։

-Այս ընթացքում երևի հասցրել եմ ամեն բան էլ լուսանկարել։ Բայց կարծում եմ, որ այլևս երբեք չեմ փորձի սնունդ լուսանկարել։ Ես միշտ էլ գերադասել եմ մարդկանց հետ աշխատելը, քանի որ կարծում եմ՝ անշարժ իրեր լուսանկարելը իմը չէ։

-Ի՞նչ է պետք սկսնակ լուսանկարչին հաջողության հասնելու համար:

-Պետք է կարողանան ամեն բան նկատել, ցանկացած մանրուք։ Լինեն կրեատիվ և ունենան վառ երևակայություն։ Ինչպես նաև իրենց վրա շատ-շատ աշխատեն, երբեք ինչ-որ կետի հասնելուց չպետք է մտածես, որ վերջ, ես ունեմ այն, ինչը ցանկանում էի, այժմ էլ անելիք չունեմ։ Այդպիսով՝ դու կկորցնես նախևառաջ հետաքրքրությունը ինքդ քո հանդեպ։ Իսկ այդ պարագայում արդեն իսկ ոչ ոքի հետաքրքիր լինել չես կարող։

-Հայտնիներից ու՞մ հետ եք առաջինը համագործակցել և ինչպե՞ս այն ստացվեց։

-Առաջինը համագործակցել եմ Ժաննա Վելիցյանի հետ։ Ես եմ իրեն անձամբ առաջարկել, որ լուսանկարեմ․․․ այդպես պայմանավորվեցինք ու աշխատեցինք իրար հետ։ Մինչ հիմա էլ մեր կապը կա, շատ մտերիմ ենք ու իրեն իրոք շատ սիրում եմ։

Հեղինակ՝ Լուս Ավագյան

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Միայ չասեք, որ դուք բաժանվել եք»․ Անաստասիա Րեշետովան որոշել է պատասխանել երկրպագուներին անհանգստացնող հարցին

Վերջին շրջանում բավականին շատ են շրջանառվում Տիմատիի և Անաստասիա Րեշետովայի բաժանման մասին լուրերը։ Վերջապես, լրագրողներին հաջողվել է այդ մասին...
Ավելին
post-image
ԻնստաԼայֆ ՇոուՆյուզ

Թինա Կունակին եղբոր հետ լուսանկար է հրապարակել ու զարմացրել մարդկանց իրենց նմանությամբ

Թինա Կունակին արձակուրդի էր մեկնել Հունաստան: Մոդելը ընկերների և ընտանիքի հետ ժամանակն անցկացնում է Միկոնոսի լողափերում: 23-ամյա մոդելը պարբերաբար...
Ավելին
post-image
ԻնստաԼայֆ ՇոուՆյուզ

«Ռետրո» սանրվածք ու գայթակղիչ հագուստ. Դուա Լիպայի նոր կերպարն ու սլացիկ կառուցվածքը` քննարկումների առարկա

Դուա Լիպան շարունակում է ուրախացնել իր երկրպագուներին` հրապարակելով իր կարանտինային առօրյաի կադրերն ու ցույց տալիս, թե ինչպես է հոգ...
Ավելին
post-image
ԻնստաԼայֆ ՇոուՆյուզ

«Երեք սերունդերի գեղեցկությունը». Գվինեթ Փելթրոուն բացառիկ լուսանկաներ է հրապաակել մոր ու դստեր հետ

Երեկ 47-ամյա դերասանուհի Գվինեթ Փելթրոուն իր ինստագրամյան էջում կիսվել է ընտանեկան լուսանկարով 77-ամյա մոր` Բլեթի Դանների և 16-ամյա դստեր`...
Ավելին