Սաթենիկ Հազարյանը լողազգեստով լուսանկարներ է հրապարակել ու ցույց տվել, թե ինչպես է անցկացնում ամառը

Սաթենիկ Հազարյանը նոր լուսանկարներ է հրապարակել իր ինստագրամյան էջում և ցույց տվել, թե ինչպես է դիմակայում ամառային շոգ օրերին։

Դերասանուհին լուսանկարվել է լողազգեստով՝ իր ժամանցը լողավազանում վայելելիս։ Ինչպես գիտենք, կորոնավիրուսի համավարակը զրկել է մարդկանց արտերկրում գտնվող հանգստավայրեր մեկնելու հնարավորությունից, բայց դերասանուհին գտել է այլընտրանքը։ Նա լուսանկարներին կից գրել է․ «Այս ամառը գոնե այսպես վայելենք»։