Ալսուն ամուսնու և երեք երեխաների հետ հազվագյուտ լուսանկար է հրապարակել

37-ամյա երգչուհի Ալսուն հաճախ է իր ինստագրամյան էջում լուսանկարներ հրապարակում 13-ամյա Սաֆինայի և 12-ամյա Միկելլայի հետ, բայց երգչուհու ամուսինը՝ Յան Աբրամովն ու նրանց որդին՝ Ռաֆայելը հազվադեպ են երևում նրա հրապարակումներում։

Ընտանիքի, սիրո և հավատարմության օրը, որը նշվում է Ռուսաստանում հուլիսի 8-ին, երգչուհին բացառություն է արել և արխիվային լուսանկար տեղադրել ընտանիքի բոլոր անդամների հետ, որում նրա երեխաները դեռ ավելի փոքր են։ «Կյանքում ամենակարևորն ու արժեքավորը ընտանիքն է: Նախ, այն ընտանիքը, որում դուք ծնվել եք և հետո այն, որը ստեղծում եք: Հոգ տարեք ձեր ամենամոտ ու սիրելի մարդկանց մասին»,- լուսանկարին կից գրել է Ալսուն։