Ամառն ու արևածաղիկները․ Սոնա Մաթևոսյանի նոր, ինքնատիպ ֆոտոշարքը

Սոնա Մաթևոսյանը նոր, պայծառ ու ամառային ֆոտոշարք է հրապարակել իր ինստագրամյան միկրոբլոգում։ Դերասանուհին հաճախ է հետևորդների հետ կիսվում գեղեցիկ ֆոտոշարքերով, այս անգամ նույպես նրա հրապարակած կադրերը ինքնատիպ ու գեղեցիկ են։

Ֆոտոշարքի իրականացման համար ընտրվել է արևածաղիկների դաշտ։ Լուսանկարներին կից Սոնան ռուսերեն գրառում է կատարել, որը թարգմանաբար նշանակում է․ «Զարմանալի է, թե ինչ կարող է անել արևի մեկ շողը մարդու հոգու հետ»։