«Ամեն անգամ նկարահանման կամ համերգի ճանապարհելիս պիտի գրկի ու ասի…». Արմինկա

Երգչուհի Արմինկան ընտանեկան գեղեցիկ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում երգչուհին որդու հետ է։ Վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհին հրապարակմանը կից գրել է. «Ամեն անգամ, նկարահանման կամ համերգի ճանապարհելիս, պիտի գրկի ու ասի, որ ես ամենալավ ու ամենասիրուն մաման եմ։ Շնորհավոր ընտանիքի օրը»։

Օրերս արված գրառմամբ Արմինկան նաև անդրադարձել էր «սոցցանցային չարությանն ու նախանձին»։ «Համավարակի ու համամեկուսացման այս սարսափելի շրջանում ինձ՝ միամիտիս, թվում էր, թե սոցցանցային չարությունն ու նախանձը կնահանջեն…գոնե մասամբ: Հավատում էի, որ դատարկ (ու ոչ միայն) էջերից անխնա քննադատող, վատաբանող ու հայհոյող մարդիկ մի պահ կանգ կառնեն ու կհասկանան, որ հենց իրենց չարությունն ու նախանձն է աշխարհը տանում կործանման: Նայեք, ինչ է կատարվում աշխարհում…վերանում են սերը, հարգանքը, կարեկցանքը, կամեցողությունն ու այդպես շարունակ: Քանդվում են դարերի պատմություն ունեցող երկրներ… Չէ՞ որ ոչ մեկ չի խնդրում սիրել ու ընդունել հանրային մարդկանց: Չեն կարող բոլորը սիրելի լինել հանրության 100%-ի կողմից, և դա բնական է: Բայց ում էլ չեք սիրում, խնայեք ձեր ժամանակը՝ չար, նողկալի, անպարկեշտ խոսքեր ու անեծք գրելու համար: Խնայեք հղիներին ու երեխաներին գոնե: Ե՞րբ պիտի գաք այն գիտակցության, որ ձեր տարածած չարությունն ու նախանձն իսպառ կկործանեն աշխարհը: Մի պահ պատկերացրեք, որ այդչափ սեր ուղարկեք աշխարհին: Հրաշալի կլինի, չէ՞»,- գրել էր երգչուհին։