«Ինձ շատ են փորձել կոտրել, ստել են, դավաճանել»․ Լիանա Վանոյանն անկեղծացել է

Լիանա Վանոյանն իր ինստագրամյան էջում նոր լուսանկար է հրապարակել ու դրան կից անկեղծ գրառում կատարել։ Դերասանուհին գրել է․

«Միշտ երազեք, միշտ ամենքից հեռու դուք երազեք, ինձ շատ են փորձել կոտրել, հետ պահել երազանքից, շատ են ստել, դավաճանել, աչքերիս մեջ նայելով նենգաբար սուտ խոստումներ տվել, մեջքիս հետևում չարախոսել և ես միշտ իմացել եմ դա, ես իրենց հաղթել եմ բարի լինելով, ներելով ու մոռանալով իրենց նվաստությունը։ Նրանք միշտ սպասել են, որ կհոգնեմ կես ճանապարհից, հետ կգնամ, կամ կտապալվեմ, բայց ես անմնացորդ հավատարմությամբ գնում էի երազանքի ետևից ու ստացվեեեց ու ձեզ մոտ էլ կստացվի։ Դուք միայն թե չչարանաք, շատ բարի եղեք, շա՜տ ու կտեսնեք կգա օրը ու ձեր երազանքները իրական կլինեն, չկոտրվե՛ք երբեք դուք շատ ուժեղ եք։ Գրկում եմ բոլորիդ»։