Միշա Գալուստյանի Սիմփսոնների ոճով ընտանեկան նկարն ու շնորհավորանքը

Հայտնի հումորիստ և շոումեն Միշա Գալուստյանը ինստագրամյան միկրոբոլգի իր էջում Սիմփսոնների ոճով ընտանեկան նկար է հրապարակել, որին կից գրել է.

«Այսօր ամբողջ Ռուսաստանը տոնում է Ընտանիքի, սիրո և հավատարմության օրը… Հենց այս պահին զանգահարեք նրանց և ավելորդ անգամ հիշեցրեք, թե որքան ուժեղ եք նրանց սիրում»,- գրառմանը կից գրել է Գալուստյանը։

Նշենք, որ Ռուսաստանում հուլիսի 8-ին տոնում են Ընտանիքի, սիրո և հավատարմության օրը։ Ինչի առիթով ազդեցիկ մարդկանցից շատերը բաց չեն թողել ինչպես իրենց, այնպես էլ իրենց բազմաթիվ երկրպագուներին այս գեղեցիկ տոնի առթիվ շնորհավորելու հնարավորությունը։