Դիանա Մալենկոն՝ առանց դիմահարդարման

Դերասանուհի, հաղորդավարուհի Դիանա Մալենկոն նախկինում միշտ հանդես էր գալիս վառ շրթներկով ու արտահայտիչ դիմահարդարմամբ, սակայն վերջերս գեղեցկուհին հաճախ է իր ինստագրամյան էջում կիսվում այնպիսի լուսանկարներով, որտեղ ներկայանում է առանց շպարի։
Իր կադրերին կից Դիանան հաճախ է խորհուրդ տալիս կանանց ու աղջիկներին մնալ բնական և ինքն էլ իր օրինակով ապացուցում է, որ կանայք հիասքանչ են նաև առանց դիմահարդարման։
Նրա լուսանկարները մշտապես արժանանում են երկրագուների հաճոյախոսություններին ու ջերմ խոսքերին։