Առավոտյան հեշտությամբ արթնանալու գաղտնիքները

Որպես կանոն վաղ արթնանալը բավականին սթրեսային է մարդու համար, քանի որ շուտ արթնանալը շատերին է դժվարությամբ տրվում: Հարկավոր է հիշել այն կարևոր խորհուրդները, որոնք կօգնեն արագ քնել ու հեշտությամբ արթնանալ։

  • Իհարկե, առավոտյան հեշտությամբ արթանանալու ամենաարդյունավետ բանաձևը վաղ քնելն է, որովհետև ժվարությամբ արթնանալու ամենամեծ ու կարևորագույն պատճառը կիսաքնած վիճակն է, որը կարելի է շտկել միայն երեկոյան շուտ քնելու սովորությամբ:
    Նշենք, որ սխալ սնունդը կարող է անքնություն առաջացնել։ Ընտրեքր սպիտակուցներ և բարդ ածխաջրեր, դրանք երկար ժամանակ հագեցվածության զգացողություն կապահովեն, իսկ քաղցրը (այդ թվում՝ նաև մրգերը) չարժե երեկոյան ուտել, և հարցը միայն կառուցվածքը պահպանելը չէ: Շաքարը միանգամից բռնկում է առաջացնում, ապա արյան մեջ գլյուկոզայի կտրուկ անկումը խանգարում է քնել և նվազեցնում է քնի որակը:
    Անջատեք բոլոր էլեկտրական սարքերը. էկրանները կապույտ լույս են արձակում, որը բացասաբար է ազդում քնի հորմոնի արտադրության վրա: Բացի այդ, նոր տեղեկատվությունը խթանում է ուղեղի ակտիվությունը և առույգացնում է, ինչպես աշխատանքային օրվա կեսին:
  • Առավոտյան հեշտ արթնանալու լավագույն տարբերակը՝ տաք սուրճն ու տաք լոգանքն է:
    Բժիշկները պնդում են, որ հատկապես առավոտյան տաք լոգանքը սթափեցնում է օրգանիզմն ու հոգեբանական տեսանկյունից դրական ազդեցություն է ունենում յուրաքանչյուրի վրա: Օրը դրական էներգիայով սկսելու կարևորագույն այս պայմանները կարծես նպաստում են, որ օրը լավ ընթացք ստանա:
  • Դե էլ ինչը կարող է արթնացնել կիսաքուն օրգանիզմը, եթե ոչ առավոտյան մարզանքը, կամ վազքը: Սպորտով զբաղվելն, իհարկե, խրախուսվում է օրվա բոլոր ժամերին, սակայն, առավոտյան մի քանի մարզանքն ու վազքը կարող են ոչ միայն առողջության գրավականը դառնալ, այլև օգնել, որպեսզի դուք հեշտությամբ արթնանաք ու առույգ սկսեք ձեր օրը: