Երգչուհի Ջուսի ծննդյան օրը՝ կենդանաբանական այգում և ամենասիրելի նվերը

Երգչուհի Ջուսը երեկ նշում էր իր ծննդյան տոնը։ Թե քանի տարեկան դարձավ, նա հրաժարվում է խոստովանել, սակայն Showbiz.am կայքի հետ զրույցում նա կիսվում է ամենանվիրական երազանքով ու իր գաղտնիքներով։
Ինքնատիպ ու խենթ երգչուհին սիրում է տարվա մեջ ամենակարևոր օրը նշել յուրահատուկ ձևով։ Հիշելով ամենաստացված տարեդարձը՝ Ջուսը պատմում է․ «Ամենայուրահատուկ ծննդյանս օրը լավագույն ընկերներիս հետ գնացել էի կենդանաբանական այգի, շատ ուրախացա, որովեհտև հիշեցի իմ մանկությունը։ Ինձ թվում է՝ շատ քչերն են այնտեղ տարեդարձ նշում։ Մանկական ծնունդ արեցինք։ Դա եղել է 2018 թվականին»,- ժպիտով կիսվում է երգչուհին։

Նվերների հարցում Ջուսը նույնպես տարբերվող է, ամեն բան չէ, որ կարող է հավանել․«Ամենայուրահատուկ նվերը, որը ստացել եմ, եղել է իմ անվան հետ կապված իր։ Օրինակ, իմ լավ ընկեր, կոմպոզիտոր, երգահան Աղասի Գևորգյանը նվիրեց իմ անունով կուլոն, մինչ օրս կրում եմ, ինձ շատ է դուր գալիս։ Կամ իմ անվան հետ կապված հետաքրքիր հուշանվերներ եմ հավանում։ Սիրում եմ, որ նվերը լինի պետքական։ Ինձ թվում է՝ ամենալավ նվերը գումարն է, որովհետև դու կարող ես վերցնել այն ու գնել՝ ինչ քեզ պետք է»։

Ջուսը պատմում է, որ  մեծանալուց ընդհանրապես չի վախենում, որովհետև նրա մոտ հակառակ պրոցեսն է՝ նա գնալով փոքրանում է տարիքով։ Երգչուհին նաև խոստովանում է, որ տարեց տարի նոր հատկություններ է ձեռք բերում և մի շարք հատկություններից էլ ազատվում։
«Ես փոխվող անձնավորություն եմ, եթե դուք նկատել եք իմ երգերից, տեսահոլովակներից, միշտ փոփոխություն կա։ Ես միշտ եմ փոխվում, ինչպես ասում էր իմ մասին նախկին ամուսինս՝ «Ես ամուսնացած եմ 50 տարբեր կանանց հետ։ Եվ ես դա սիրում եմ, չեմ սիրում մնալ նույնն ու մշտապես ձեռք եմ բերում բնավորության նոր գծեր, այնպիսի գծեր, որոնք ինձ պետք են։
Աշխատում եմ ազատվել ինձ խանգարող գծերից, օրինակ՝ վախերից։ Վախենում էի մենակություից, աշխատում եմ ձեռք բերել այն գծերը, որոնք ինձ կտան ավելի շատ պոզիտիվ»,-ասում է նա։

Ջուսն իր տարիքից բավականին երիտասարդ է երևում, դրա պատճառով էլ անձնագրային տարիքի մասին միշտ խուսափում է խոսել, իսկ թարմության ու երիտասարդության գաղտնիքը նրա մոտ մեկն է․ «Իրականում, ես օգտագործում եմ շատ լավ կոսմետիկա, կորեական ու բնական կոսմետիկա եմ նախընտրում, և իհարկե, ամենակարևոր գրավականը երիտասարդ մնալու՝ դրական լինելն է, միշտ ուրախ, զվարթ, դա ամենակարևորն է»։

Երգչուհին պատմում է, որ հոգու խորքում միշտ երազել է ծվել 18-րդ դարում։
«Ճիշտն ասած, ես կցանկանայի ծնվել 18-րդ դարում, երբ կային ջենթլմեններ ու գեղեցիկ սեր, որը հիմա չկա, գոյություն չունի, չեմ տեսնում։ Բայց դե այն ժամանակ ջենթլմեններ կային, գեղեցիկ քայլեր էին անում»,- բացատրում է նա։

Իսկ ինքն իրեն Ջուսը մաղթում է ամենակարևորը․ «Լինենք առողջ, դա հիմա շատ ակտուալ է, և միշտ գեղեցիկ, երիտասարդ, և երազանքներս իրականանան, և լինի հաջողություն ամեն ինչում ։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան