Նայա Րիվերը մահացե՞լ է․ ցավալի մանրամասներ ողբերգական դեպքից

33-ամյա դերասանուհի Նայա Րիվերը մի քանի օր է, ինչ կորած է համարվում։ Փրկարարները թե՛ առավոտյան և թե՛ գիշերային ժամերին կամավորների հետ միասին փնտրում են երիտասարդ դերասանուհուն, ում վերջին անգամ տեսել են փոքրիկ որդու հետ նավակի մեջ։
Կալիֆորնիայում բնակվող Նայան որդու հետ որոշել էր նավակ նստել, սակայն երեկոյան ոստիկանությունը հայտնաբերել է նավակի մեջ քնած 4-ամյա տղային առանց մոր։
Հիմնվելով տղայի պատմության վրա՝ փրկարարները ենթադրել են, որ Նայան ընկել է նավակից և խեղդվել է։
Երկրպագուներն ու աստղի մտերիմներն աղոթում են, որպեսզի Նայան գտնվի։