«Ինստիտուտն ավարտած ու թատրոնում այդքան դերեր խաղացած դերասանուհին արժանի չէ դրան․ Աննա Մանուչարյան - Showbiz.am

«Ինստիտուտն ավարտած ու թատրոնում այդքան դերեր խաղացած դերասանուհին արժանի չէ դրան․ Աննա Մանուչարյան

By

Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի Աննա Մանուչարյանի կարանտինը հարուստ է ոչ միայն աշխատանքային, այլ նաև անձնական հետաքրքիր նորություններով։

ShowBiz.am-ը Աննայի հետ զրուցել է թատրոնի գալիք պրեմիերաների, անձնական կյանքի, խափանված պլանների մասին, ինչպես նաև անդրադարձել դերասանի մասնագիտությանը, սիրելի դերերին ու հիասթափության պատճառներին։

«Ճիշտն ասած՝ մեր թատրոնը մի փոքր տարբերվում է մնացած թատրոններից այն առումով, որ մենք այժմ բեմադրում ենք ներկայացումներ, որոնք խաղալու ենք թատրոնի տարածքից դուրս՝ բակում։ Այն նախատեսված կլինի քիչ թվով հանդիսատեսի համար։ Մենք այժմ աշխատում ենք չորս ներկայացման վրա, բայց պետք է նախապես թույլտվություն ստանանք դրանք ներկայացնելու համար։ Հենց այն ունենանք արդեն բավականին շատ նորություններով ու ներկայացումներով կկարողանանք հանդես գալ»,- պատմում է դերասանուհին, ապա հավելում․

«Մեր թատրոնը, անկեղծ, շատ-շատ է աշխատում հիմա ու ոչ-ոք պարապ չի նստում՝ չնայած այս իրավիճակին, փորձերն անում ենք փոքր խմբերով և լրջորեն պահպանում ենք բոլոր կանոնները, այնպես որ պրեմիերաները իրենց ուշացնել չեն տա և մեր հանդիսատեսին չեն հիասթափեցնի»։

Իսկ Աննայի կարանտինը բավականին հարուստ է եղել հետաքրքիր իրադարձություններով․ «Պետք է ասեմ, որ կարանտինի ընթացքում շատ բան է փոխվել իմ կյանքում։ Ամենաառաջին և կարևոր բանը, որը կատարվել է` այն է, որ ամուսնացել եմ։ Ես ու ամուսինս մինչև կարանտինը զագսավորվել էինք, բայց հարսանիքը մտածում էինք կազմակերպել մի քիչ ավելի ուշ՝ ենթադրաբար սեպտեմբերին։ Բայց քանի որ այժմ չգիտենք, թե կարանտինը երբ կավարտվի, որոշեցինք չսպասել հարսանիքին՝ մտածելով հաստատ մի օր հնարավրություն կունենք այն կազմակերպելու։ Այնպես որ՝ փետրվարի 20-ին ուղղակի զագսավորվեցինք»։

Ուրախալի նորությունների հետ մեկտեղ դերասանուհին այս ընթացքում նաև ցավալի կորուստ էլ է ունեցել․ «Կարանտինի ժամանակ ես էլ շատերի պես չեմ հավատացել այն ամենին, ինչը հիմա կատարվում է մեր աշխարհում։ Բայց վերջերս ես կորցրի իմ տատիկին հենց այս վիրուսի պատճառով, ով, ի դեպ, չուներ ոչ մի առողջական խնդիր։ Իմ այս ցավով կիսվում եմ նրա համար, որ մարդիկ սկսեն լրջորեն մոտենալ այս հարցին, սկսեն պաշտպանվել և հետևել իրենց առողջությանը․․․»։

Համավարակի ընթացքում դերասանուհին հասցրել է շատ կարոտել բեմն ու հանդիսատեսով լեցուն թատրոնը, և, ըստ նրա, դա յուրաքանչյուր դերասան կարող է փաստել։ «Շատ եմ կարոտել նաև երկրից դուրս գալու հնարավորությանը, մարդկային ջերմ շփմանը, երբ կարողանում էիր ընկերներիդ հետ հավաքվել և լավ ժամանակ անցկացնել»,- կիսվում է Աննան՝ նշելով, որ իր ընտանիքը կարանտինը լրջորեն պահում է, դրա համար էլ իրենք փորձում են խուսափել հանրային վայրերից ու մարդկային շփումից։

Կարանտինի ընթացքում տանը գտնվելու ժամանակ ևս դերասանուհին պարապ չի մնացել և հետաքրքիր մարաթոն է սկսել, որի նպատակն է եղել նիհարելը․ «Մարաթոնը կազմակերպել եմ դիետոլոգի հետ, այն անցկացրել ենք օնլայն տարբերակով։ Եվ իր ուրախություն մեզ՝ պետք է նշեմ, որ արդեն իսկ հարյուրից ավելի մասնակիցներ մեր շնորհիվ նիհարել են»։

Ապա անդրադառնալով գեղեցկությանն ու խնամքին՝ նշում է․ «Ինձ թվում է, որ յուրաքանչյուր կին գեղեցիկ լինելու իր տարբերակներն ու գաղտնիքներն ունի, ու պարտադիր չէ ամեն հարցով դիմել գեղեցկության սրահների օգնությանը։ Ես կարծում եմ, որ եթե կա ցանկություն, ապա հաստատ հնարավոր է ամեն բան տանն էլ անել։ Ուղղակի հարկավոր է ամեն պարագայում հիշել, որ մենք կին ենք և որ պարտադիր պիտի հետևենք մեր արտաքինին`հաշվի չառնելով, որ տանն ենք ու մեզ ոչ-ոք չի տեսնում»։

Աննայի մտածելակերպի մեջ ևս հետաքրքիր փոփոխություններ են կատարվել․ «Քանի որ այս ընթացքում ազատ ժամանակը շատ ավելի շատ էր, մենք հնարավորություն ունեցանք մտածելու մեր կյանքի, հետագա անելիքների ու առհասարակ շատուշատ մեծ ու փոքր բաների մասին, որոնց առաջ ուշադրության չէինք արժանացնում»։

Խոսելով թատրոնի և իր նախընտրած դերերի մասին՝ դերասանուհին նշում է, որ ինքը պատրաստ է խաղալ յուրաքանչյուր դեր, քանի որ սիրում է բազմազանություն։ «Թատրոնում հաճախ եմ ներկայանում հետաքրքիր հերոսուհիների կերպարներով և կարծում եմ, որ կկարողանամ կերտել նաև ուժեղ բնավորություն պահանջող կերպարներ, որը ևս ինձ շատ է դուր գալիս։ Ես չեմ սիրում միշտ նույն ամպլուայով առաջ գնալ, հաստատ մեծ սիրով իրարից ծայրահեղ տարբեր դերերում էլ ինձ կփորձեմ»։

Իսկ ինչ վերաբերվում է դերասանի մասնագիտությունը, ապա Աննան այն շատ է սիրում և երբեք ուրիշ ոլորտում իրեն չի պատկերացրել։ «Բայց մեր մասնագիտությունն այնպիսին է, որ անկումներ, հիասթափություններ շատ-շատ են լինում ու ժամանակ է եղել, որ անգամ փոշմանել եմ ընտրությանս հարցում, մտածել եմ, որ դա իմը չէ, ինչու՞ եմ առհասարակ ընտրել այս գործը։ Բայց դա եղել է անցողիկ, և ես հասկացել եմ, որ իսկապես երջանիկ եմ իմ մասնագիտության մեջ»։

Հեռուստատեսությունում ևս Աննան իրեն տեսնում է, բայց միևնույն ժամանակ պնդում, որ պահ է եղել,  երբ մեծ հիասթափություն է ապրել։ «Հիմա բոլորի նման չեմ ասի, որ մեր նախագծերը վատն են, իրենցից ոչինչ չեն ներկայացնում, այլ համոզված եմ, որ մեր երկրի հնարավորությունների չափով անում ենք ամեն բան։ Հիասթափությունս նրանում է, որ մեր նախագծերում փորձում են ընտրել ոչ թե դերասաններին, այլ բլոգերներին, տիկտոկերներն ու չգիտեմ թե էլ ում։ Իսկ ես ինձ չեմ տեսնում բլոգերի դերում և հաստատ այն կարծիքին եմ, որ ինստիտուտն ավարտած ու թատրոնում այդքան դերեր խաղացած դերասանուհին արժանի չէ նրան, որ իրեն հեռուստանախագծում դեր առաջարկեն միայն նրա համար, որ ինքն էլ է բլոգեր կամ տիկտոկեր։ Բայց հույսս չեմ կորցնում և վստահ եմ, որ այս փուլն էլ կհաղթահարենք ու ավելի պրոֆեսիոնալ մոտեցման ձև կգտնենք»։

Հեղինակ՝ Լուս Ավագյան

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Ուղիղ երկու ամիս հավատում էինք, որ կգտնենք քեզ, հավատում էինք, որ դու մի հնարավորություն կգտնեիր փրկվելու». Մարիամ Ալեքսանյան

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը, ում եղբայրը՝ Ալբերտը, որպես ժամկետային զինծառայող, մասնակցել է Արցախի պատերազմին, Ինստագրամի իր էջում հրապարակել է եղբոր...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմի եզրափակիչ մասի նկարահանումների համար Թոմ Քրուզը ծրագրում է տիեզերք թռչել

Ամերիկացի դերասան Թոմ Քրուզը հույս ունի տիեզերք թռչել՝ «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմի նկարահանվելու համար: Այս մասին հայտնում է Sun...
Ավելին