Ուիլ Սմիթի կինը խոստովանել է, որ ամուսնուն դավաճանել է ռեփեր Օգըսթ Ալսինայի հետ

Հոլիվուդյան աստղ Ուիլ Սմիթի կինը՝ Ջադա Պինկետ Սմիթը, խոստովանել է, որ դավաճանել է ամուսնուն: Ինչպես նշում է Daily Mail-ը, ամուսնու հետ անկեղծ զրույցի ընթացքում կինը խոստովանել է, որ արտամուսնական կապի մեջ է եղել ռեփեր Օգըսթ Ալսինայի հետ:

Նա մանրամասնել է, որ ինքն ու ամուսինը ռեփերի հետ ծանոթացել են չորս տարի առաջ՝ իրենց որդու՝ Ջեյդենի միջոցով:

Ջադայի խոսքով՝ մի որոշ ժամանակ առաջ իր և Սմիթի հարաբերություններում ճգնաժամ է սկսվել. հենց այդ ժամանահատվածում էլ իր ու ռեփերի միջև ռոմանտիկ հարաբերություններ են սկսել զարգանալ:

«Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ես ցանկանում էի օգնել Օգըսթին, որը հոգեբանորեն վատ վիճակում էր գտնվում, հետո ընկերությունն ավելի ռոմնատիկ դարձավ»,- պատմել է Ջադան: