Ջենիֆեր Լոպեսը նկարահանվել է սեփական հավաքածուի գովազդում՝ ներկայանալով սեքսուալ կերպարներով (տեսանյութ)

Աշխարհահռչակ երգչուհի և հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը, որը ներկայանում է նաև որպես գործարար կին, նկարահանվել է տպավորիչ գովազդային հոլովակում:

Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, իր մասնակցությամբ համաձակ հոլովակը Ջեյ Լոն հրապարակել է իր ինստագրամյան էջում: Գովազդում վերջինս հայտնվում է մի քանի սեքսուալ կերպարներում՝ մի քանի հանդերձներ, այդ թվում և ներքնազգեստ ցուցադրելով:

50-ամյա երգչուհին յուրաքանչյուր կերպար համալրել է տարբեր տեսակի ինքնատիպ կոշիկներով՝ սեփական հավաքածուի շարքից: Գովազդային հոլովակում նա նաև պատմում է իր հավաքածուի մասին: