«Շատ եմ երես տվել»․ Նարեկ Բավեյանը՝ կնոջ մասին

Երգիչ Նարեկ Բավեյանն այդքան էլ ակտիվ չէ սոցիալական կայքերի իր էջերում ու հազվադեպ է հրապարակումներ անում, սակայն այս անգամ նա որոշել է ուրախացնել երկրպագուներին և կիսվել է ընտանեկան նոր լուսանկարով։
Հետևորդները գնահատել են այն և ջերմ խոսքեր են հղել երգչին ու նրա կնոջը։
Լուսանկարում Նարեկի երկրորդ կինը՝ Քրիստինան, ցույց է տալիս պարուհու իր հմտությունները:
«Շատ եմ երես տվել»,-կատակով նշել է Նարեկը:
Հիշեցնենք, որ Նարեկ Բավեյանն իր առաջին կնոջ՝ Սոնայի հետ ամուսնացել է 2010 թվականի նոյեմբերին: Իսկ 2-րդ անգամ նա իր կյանքը կապել է Քրիստինեի հետ՝ 2014 թվականի օգոստոսին: