Ջեսիկա Սիմփսոնը 45 կգ քաշ է կորցրել և դարձել է անճանաչելի․ շոկային լուսանկար

Ջեսիկա Սիմփսոնը հուլիսի 11-ին նշում էր իր 40-ամյակը։
Նա իր ինստագրամյան էջում կիսվել է նոր լուսանկարով, որը շոկի  է ենթարկել երկրպագուներին։ Աստղը, ով նախորդ գարնանը մայրիկ էր դարձել ու կշռում էր 108 կգ, կարողացել է ազատվել ավելորդ քաշից, և կարելի է ասել, անճանաչելի է դարձել։
Լրագրողների հետ զրույցում աստղի մարզիչը բացահայտել է, թե որն է Ջեսիկայի նիհարելու գաղտնիքը։

Ջեսիկային օգնել է բարձր ֆիզիկական ակտիվությունը և առողջ սնունդը։ Երգչուհին սկսել է օրական 6 հազար քայլից և աստիճանաբար ավելացրել է դրանք՝ հասնելով 14 հազարի։
Երգչուհին սնվել է օրը երեք անգամ՝ օգտագործելով սպիտակուցներով հարուստ սնունդ և բանջարեղեն։
Բայց հաջողության գլխավոր բաղադրիչներից մեկը նրա մարզիչը համարում է յոթժամյա առողջ քունը։