Բոլիվուդի աստղ Ամիտաբհ Բաչչանը հոսպիտալացվել է

Բոլիվուդի աստղ Ամիտաբհ Բաչչանը վարակվել է կորոնավիրուսով և տեղափոխվել է հիվանդանոց: COVIND-19 է ախտորոշվել նաև նրա որդու մոտ, ով համեմատաբար ավելի թեթև է տանում հիվանդությունը:
Բաչչան նաև խնդրել է կորոնավիրուսի թեստ հանձնել բոլոր նրանց, ովքեր վերջին 10 օրվա ընթացքում շփվել են իր հետ:
Երկրպագուներին այս լուրն անչափ տխրեցրել է, նրանք հեղեղել են դերասանի ինստագրամյան էջը ջերմ խոսքերով՝ մաղթելով շուտափույթ կազդուրում: