Սոֆի Դևոյանը՝ նոր սանրվածքով

«Պարի և հոգու» թատրոնի ու մշակութային կենտորնի հիմնադիր Սոֆի Դևոյանի թոռնիկը և հայտնի երգչուհի Զարուհի Բաբայանի դուստրը` Սոֆին, իր ինստագրամյան էջում երկրպագուների հետ կիսվել է լուսանկարով՝ ներկայացնելով, իր նոր սանրվածքը, որն անչափ դուր է եկել ինստագրամյան հետևորդներին։ Նրանցից շատերը խորհուրդ են տվել պարուհուն հաճախ հանդես գալ նման վարսահարդարմամբ։
Նշենք, որ ավելի վաղ պարզ դարձավ, որ Սոֆին, որոշել է փորձել իրեն հագուստի մոդելավորման ոլորտում։
Showbiz.am կայքի հետ զրույցում Սոֆին ասել էր․ «Փորձելու եմ ներկայացնել ու վաճառել այն, ինչը կկրեի ինքս ու վստահ եմ, որ շատ աղջիկներ կհավանեն, կփորձեն հագնվել այդ ոճով»։
Նա իր ինստագրամյան էջում արդեն ներկայացրել է առաջին նմուշներն իր մոդելավորած հագուստի հավաքածուից: