Ինչո՞ւ Քրիստինա Ասմուսը չի օգտագործում ոչ մի կոսմետիկա և չի դիմում պլաստիիկ միջամտությունների․ դերասանուհին անկեղծացել է

32-ամյա Քրիստինա Ասմուսն օրեր առաջ լրագրողների հետ զրույցում անկեղծացել է՝ պատմելով, որ արդեն մի քանի տարի է, ինչ չի օգտագործում ոչ մի կոսմետիկա և կտրականապես հրաժարվում է դիմել կոսմետիկ կամ պլաստիիկ միջամտությունների։
Բանն այն է, որ տարիներ առաջ Քրիստինան ոչ պրոֆեսիոնալ դիմահարդարի զոհ է դարձել, ով չախտահանված վրձնով դիմահարդարելու արդյունքում ինչ-որ վարակ է փոխանցել Ասմուսին։
Դերասանուհուց դրա դեմ պայքարելու համար երկար ժամանակ է պահանջվել, նա կորցրել է աշխատանքը, իսկ ռեժիսորների առաջարկները դադարել են։
Քրիստինան հավատացնում է, որ դա իր կյանքի ամենադժվար շրջաններցի մեկն էր, որի մասին նա իր մեջ միայն հիմա է ուժ գտել պատմելու։

Հիշեցնենք, որ ավելի վաղ 32-ամյա դերասանուհի Քրիստինա Ասմուսն ու 39-ամյա Գարիկ Խարլամովն իրենց ինստագրամյան էջերում խոստովանել էին, որ որոշել են ամուսնալուծվել։
«Ցավոք, մենք նույնպես թրենդի մեջ ենք։ Մենք բաժանվում ենք։ Բայց ես ցանկանում եմ միանգամից ներկայացնել իրավիճակը։ Մեր բաժանության մեջ մեղավոր չէ ոչինչ ու ոչ մեկ, ո՛չ կարանտինը, ո՛չ «Տեքստ» ֆիլմը (որտեղ Ասմուսը 18+ տեսարանում էր նկարահանվել)։ Մեղավոր ենք միայն մենք՝ ինքներս»,-ասում է Քրիստինան և հավելում,-«Այս որոշումը մենք միանգամից չենք կայացրել։ Այն ծագել է մեր մտքում դեռ մեկ տարի առաջ։ Մենք բաժանվում ենք՝ միմյանց նկատմամբ մեծ հարգանք տածելով։ Ես հիմա լի եմ շնորհակալությամբ ու մարդկային սիրով, հույս ունեմ, որ հետագայում կկարողանանք պահպանել ընկերական հարաբերությունները՝ հանուն մեր դստեր»,- գրել էր Քրիստինան ու նաև խնդրել էր լրագրողներին իրեն չանհանգստացնել։