Բեքհեմների ավագ որդին նշանադրվել է միլիարդատիրոջ դստեր հետ

Դևիդ և Վիկտորյա Բեքհեմների ավագ որդին՝ Բրուքլինը, նշանադրվել է ամերիկացի դերասանուհի Նիկոլա Պելտցի հետ: Նիկոլան միլիարդատեր Նելսոն Պելտցի դուստրն է։

Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ նշելով, որ 21-ամյա Բրուքլինը հայտնել է իր ընկերական շրջապատին, որ առաջարկություն է արել 25-ամյա ընկերուհուն, որի հետ հանդիպում է արդեն 7 ամիս:

Աղբյուրի տվյալներով՝ Բրուքլինի ծնողներն օրհնել են երիտասարդների միությունն ու իրենց համաձայնությունը տվել նրանց ամուսնությանը:

21-ամյա լուսանկարչի հարազատների համար դա լավ նորություն է, քանի որ շատերի կարծիքով՝ նախորդ անկայուն հարաբերություններից հետո վերջինս սկսել է «ամուր կանգնել ոտքերի վրա»: