Հնդկաստանում ոսկերչական խանութը ադամանդներով զարդարված պաշտպանիչ դիմակներ է վաճառում (լուսանկարներ) - Showbiz.am

Հնդկաստանում ոսկերչական խանութը ադամանդներով զարդարված պաշտպանիչ դիմակներ է վաճառում (լուսանկարներ)

By

Հնդկաստանի Սուրատ քաղաքում գտնվող ոսկերչական խանութը կորոնավիրուսի համավարակի ֆոնին ադամանդներով զարդարված պաշտպանիչ դիմակներ է վաճառում, հաղորդում է տեղական ANI գործակալությունը:

Խանութի սեփականատեր Դիպակ Չոքսին գործակալությանը պատմել է, որ ադամանդներով դիմակներ ստեղծելու գաղափարը ծագել է այն ժամանակ, երբ կարանտինի չեղարկումից հետո խանութ է ժամանել մի մարդ և «յուրահատուկ» դիմակներ պատվիրել հարսի և փեսայի համար։

«Կա դիմակ, որի պատրաստման համար պահանջվում է դեղին ոսկի և ամերիկյան ադամանդներ, այն արժե 150 հազար ռուփի (ավելի քան 1990 դոլար): Մյուս դիմակը պատրաստվում է սպիտակ ոսկուց և իրական ադամանդներից, դրա արժեքը 400 հազար ռուփի է (ավելի քան 5,3 հազար դոլար)»,- հայտնել է խանութի սեփականատերը։

Նրա խոսքով՝ ադամանդներն ու ոսկին, որոնք օգտագործվում են դիմակների պատրաստման համար, կարելի է հանել հաճախորդի ցանկությամբ և դրանցից այլ զարդեր պատրաստել։

Jewellery shop in Surat selling diamond-studded masks worth lakhsSurat Jewellery Shop Sells Diamond-Studded Masks Worth LakhsJewellery Store Sells Diamond-Studded Face Masks

 

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ԻնստաԼայֆ ՇոուՆյուզ

Թինա Կունակին եղբոր հետ լուսանկար է հրապարակել ու զարմացրել մարդկանց իրենց նմանությամբ

Թինա Կունակին արձակուրդի էր մեկնել Հունաստան: Մոդելը ընկերների և ընտանիքի հետ ժամանակն անցկացնում է Միկոնոսի լողափերում: 23-ամյա մոդելը պարբերաբար...
Ավելին
post-image
ԻնստաԼայֆ ՇոուՆյուզ

«Ռետրո» սանրվածք ու գայթակղիչ հագուստ. Դուա Լիպայի նոր կերպարն ու սլացիկ կառուցվածքը` քննարկումների առարկա

Դուա Լիպան շարունակում է ուրախացնել իր երկրպագուներին` հրապարակելով իր կարանտինային առօրյաի կադրերն ու ցույց տալիս, թե ինչպես է հոգ...
Ավելին
post-image
ԻնստաԼայֆ ՇոուՆյուզ

«Երեք սերունդերի գեղեցկությունը». Գվինեթ Փելթրոուն բացառիկ լուսանկաներ է հրապաակել մոր ու դստեր հետ

Երեկ 47-ամյա դերասանուհի Գվինեթ Փելթրոուն իր ինստագրամյան էջում կիսվել է ընտանեկան լուսանկարով 77-ամյա մոր` Բլեթի Դանների և 16-ամյա դստեր`...
Ավելին