Այշվարիա Ռայ Բաչչանին վարակվել է կորոնավիրուսով

Հանրահայտ բոլիվուդյան դերասանուհի Այշվարիա Ռայ Բաչչանին և նրա դստրիկը վարակվել են կորոնավիրուսով։ Գեղեցկուհին դստեր հետ կորոնավիրուսի թեստ է հանձնել այն բանից հետո, ինչ պարզ է դարձել, որ նրա սկեսրայրը` Բոլիվուդի աստղ Ամիտաբհ Բաչչանը վարակված է COVID-19-ով:
COVIND-19 է ախտորոշվել նաև Ամիտաբհ Բաչչան որդու մոտ, ով համեմատաբար ավելի թեթեև է տանում հիվանդությունը:

Բաչչան նաև խնդրել է կորոնավիրուսի թեստ հանձնել բոլոր նրանց, ովքեր վերջին 10 օրվա ընթացքում շփվել են իր հետ:
Երկրպագուներին այս լուրն անչափ տխրեցրել է, նրանք հեղեղել են դերասանի ինստագրամյան էջը ջերմ խոսքերով՝ մաղթելով շուտափույթ կազդուրում:
Առայժմ Այշվարիա Ռայը կամ նրա ընտանիքի անդամներն այս առիթով մեկնաբանություն դեռ չեն տվել։