«Ի՞նչ են ուզում տղամարդիկ՝ իմ պատկերացմամբ»․ Լիա Զախարյանի նոր տեսանյութը

Լիա Զախարյանն իր ինստագրամյան էջում նոր տեսանյութ է հրապարակել՝ «Իմ խորին համոզմամբ» վերնագրով։ Տեսանյութում դերասանուհին պատմում է, թե իր կարծիքով ի՞նչ է ուզում տղամարդը։ Լիան տեսանյութին կից գրել է․

«Ինչպես ասում են, հասուն տղամարդը, նման է երեխայի: Այո ճիշտ է, նա փխրուն է, զգայուն է ու խոցելի: Միևնույն ժամանակ նա ամուր է, տրամաբանող ու շատ պինդ: Հիմա ի՞նչ է տղամարդը… ըստ իս, տղամարդն իր ներսում տեղի ունեցող հոգեբանական, զգացական ու ֆիզիկական տեղաշարժերի արդյունք է, այդ տեղաշարժերից ձևավորված մի ամբողջություն: Ես կփորձեմ այս տեսանյութի մեջ տղամարդուն դիտարկել հենց այդ տեսանկյունից»: