Ինչպե՞ս է իրեն զգում ռուս դերասանը հացադուլից հետո

Ռուս դերասան Իվան Ժիդկովը հացադուլ է հայտարարել։ Նա մեկ շաբաթ անցկացրել է Ալտայի հատուկ բուժկենտրոնում, որտեղ գտնվում էր բժիշկների հսկողության տակ, որպեսզի հացադուլը չվնասի նրա առողջությանը։
«Սա ինձ համար ամբողոջությամբ նոր փորձ է։ Պարզվում է՝ ես ոչինչ չգիտեի դետոքսի մասին, մինչև չեկա այստեղ։
Սոված մնալն այդքան էլ վախենալու և ծանր չէր, ինչպես ես էի մտածում։ Փոխարենը, այն ազդեց օրգանիզմիս վրա թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես։ Ի միջի այլոց, ես 7 կգ քաշ եմ կորցրել, Ուժս ու էներգիաս չեն պակասել։ Հիմա կարծես նոփ-նոր լինեմ»,- իր երկրպագուներին հայտնել է Իվանը։
Նշենք, որ արտիստի ինստագրամյան հետևորդները անհանգիստ էին, և ուշադիր հետևում էին նրա նոր հրապարակումներին։