«Հայը երբեք չի եղել ագրեսոր, չի սկսել մարտական գործողություն ու չի ցանկացել վնասել ուրիշին»․ Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն Ֆեյսբուք և Ինստագրամ սոցիալական կայքերի իր էջերում լուսանկար է հրապարակել ու գրել․

«Աշխարհին հասկանալի լեզուն միայն ուժի լեզուն է: Ունե՞ս ուժ ու հստակ ռազմավարություն՝ կենցաղից մինչև ռազմաճակատ, կունենաս և կպահես Հայրենիքդ: Մենք պարտվում ենք միայն ոգով տկարանալով: Եվ վերջում․․․ Հայը երբեք չի եղել ագրեսոր, չի սկսել մարտական գործողություն ու չի ցանկացել վնասել ուրիշին: Երեկվանից սկսված դեպքերը նորից դրա վառ ապացույցն են:
Բայց, երբ բռնությամբ խուժում են իր ՏՈՒՆ՝ միակ ճանապարհը Պայքարն է՝ իր ինքնապաշտպանությամբ ու իր Երկրի ազատգրմամբ: Աստված պահի ու պահպանի Հայոց աշխարհի սահմանների անառիկության երաշխավոր` Հայկական բանակի յուրաքանչյուր նվիրյալի` զինվորից մինչև սպայական կազմ: Աստված մեզ զորավիգ թող լինի »։