«Մոնթե՛, մեռնեմ արևիդ, իմ սեր, շնորհակալ եմ որ կաս»․ Անաիս Սարդարյանի ու որդու նոր լուսանկարներն ու դերասանուհու ջերմ խոսքը փոքրիկին

Անաիս Սարդարյանը կիրակին անցկացրել է քաղաքից դուրս՝ բնության գրկում։ Դերասանուհին որդու հետ զբոսնել է Գառնիի հեթանոսական տաճարի տարածքում և առիթից օգտվելով՝ լուսանկարվել փոքրիկ Մոնթեի հետ։

Նա այդ գեղեցիկ լուսանկարները հրապարակել է իր ինստագրամյան էջում ու դրանց կից գրել․ «Մոնթուշիկի հետ մի օրը մի դար արժե։ Մոնթե՛, մեռնեմ արևիդ, իմ սեր, շնորհակալ եմ որ կաս»։