Սթիվեն Քինգը 3 դոլարով վաճառել է իր երեք նովելների էկրանավորման իրավունքը

Ամերիկացի գրող Սթիվեն Քինգը վաճառել է այս տարվա ապրիլին հրատարակված If it bleeds ժողովածուի երեք նովելների էկրանավորման իրավունքը: Յուրաքանչյուրի արժեքը կազմել է ընդամենը մեկ դոլար, հայտնում է Deadline-ը։

Գրողի՝  հանգուցյալ հարևանի հետ տղայի բարեկամության մասին պատմող Mr. Harrigan ‘s phone («Պարոն Հարրիգանի հեռախոսը») նովելի հիման վրա Netflix-ը նախագիծ կնկարահանի: Պրոդյուսերը կլինի Ռայան Մըրֆին, իսկ ռեժիսորը՝ Ջոն Լի Հենքոքը։

Deadline-ի տեղեկություններով՝ առնետի հետ սարսափելի գործարք կնքած գրողի մասին Rat («Առնետ») նովելի էկրանավորման իրավունքը ձեռք է բերել դերասան և ռեժիսոր Բեն Սթիլերը: Նա հանդես կգա ինչպես ռեժիսորի, այնպես էլ՝ գլխավոր դերում։

The life of Chuck («Չակի կյանքը») գլխուղեղի ուռուցք ունեցող երիտասարդի մասին նովելի էկրանավորման վրա կաշխատի հայտնի ռեժիսոր Դարեն Արոնոֆսկին։

Վերջին՝ Let it bleed («Թող արյուն գա») չորրորդ ստեղծագործությունը պատմում է մի պայծառատես աղջկա մասին, որը հանձն է առնում դպրոցում պայթյունի հետաքննությունը։ Հաղորդվում է, որ այն առայժմ ձեռք չի բերվել։ Սակայն, ինչպես նշում է Deadline-ը, իրավունքը մտադիր է ձեռք բերել HBO հեռուստաընկերությունը։