«Ներեք ինձ, ինչպես երբեմն ներում եք իմ սայթաքումներն էկրանին»․ Մարջան Ավետիսյան

Դերասանուհի Մարջան Ավետիսյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել, որին կից շնորհակալություն է հայտնել բոլոր մտերիմներին, ընկերներին, հարազատներին ու ինստագրամյան հետևորդներին՝ իր ծննդյան առթիվ շնորհավորանքների համար։
Նշենք, որ վերջերս լրացավ գեղեցկուհի դերասանուհու 38-ամյակը։
«Սիրելի ընկերներ, բարեկամներ… հոգաչափ շնորհակալ եմ շնորհավորանքների ու բարեմաղթանքների համար:
Փորձեցի անհատապես պատասխանել շնոհավորանքներին, բայց ինչպես յուրաքանչյուր տարի այս տարի ևս աննկարագրելի շատ էին, հետևաբար՝ անհնար։
Հաճելի է ամեն ծննդյան տարեդարձիս կարդալ ձեր բարեմաղթանքներն ու կրկին հասկանալ, որ իմ համեստ ներկայությունն էկրաններին, թեկուզ մի կադրով, կարևոր է Ձեզ համար:
Ի տարբերություն ձեզ ես միշտ գծուծ ու քչախոս եմ եղել կոմպլիմենտներ ու շնորհակալություններ շռայլելու հարցում. դա իմ ավելորդ ու երբեմն ծայրահեղ համեստության արդյունքն է: Ներեք ինձ, ինչպես երբեմն ներում եք իմ սայթաքումներն էկրանին:
Ես բացառիկ այն երջանիկներից եմ, որին անմնացորդ սիրել եք, ու այդ սերն է ,որ մինչ օրս ձեզ հաճելին մատուցելու պատասխանատվության զգացման անտեսանելի թելերով ամուր շաղկապում է ինձ ձեզ հետ:
Շնորհակալ եմ անսպառ ջերմության համար….»,- գրել է դերասանուհին։