Բրեդ Փիթը նոր ֆիլմում կմարմնավորի վարձու մարդասպանի

Ամերիկացի դերասան Բրեդ Փիթը գլխավոր հերոսի դերն է ստացել ռեժիսոր Դևիդ Լիտչի «Bullet Train» ֆիլմում: Նոր մարտաֆիլմում Փիթը կմարմնավորի վարձու մարդասպանի: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը:

«Bullet Train» ֆիլմը պատմում է 5 մարդասպանների մասին, որոնց հանձնարարվել է սպանել միմյանց: Դեպքերը զարգանում են արագընթաց գնացքում: Նրանցից միայն մեկին է հաջողվում ողջ մնալ:

Ֆիլմում Բրեդը կմարմնավորի Ladybug անունով հերոսին: Մարտաֆիլմի նկարահանումները կմեկնարկեն այս տարվա աշնանը:

Ռեժիսոր Դևիդ Լիտչը նկարահանել է «Դեդպուլ 2», «Ջոն Ուիք», «Պայթունավտանգ շիկահերը» և այլ ֆիլմեր: