Թողարկվել է «Լյուցիֆեր» սերիալի 5-րդ եթերաշրջանի թրեյլերը

Netflix սթրիմինգային հարթակի յութուբյան էջում հրապարակվել է «Լյուցիֆեր» սերիալի հինգերորդ եթերաշրջանի թրեյլերը։

Խուզարկու Քլոե Դեքերը (Լորեն Ջերման) հարմարվում է կյանքին առանց Մորնինգսթարի (Լյուցիֆեր), որը չորրորդ եթերաշրջանի ավարտին վերադարձել է Դժոխք ու փորձում է մոռանալ նրան։ Սակայն կարճ ժամանակ անց մի հանցագործության հետաքննության ընթացքում նա հանդիպում է ընկերոջը։ Հերոսները համբուրվում են, և թվում է՝ կրկին միասին կլինեն։ Բայց մի խնդիր կա. դա կարող է Լյուցիֆերը չլինել։ Թրեյլերում ցուցադրվում է, որ Մորնինգսթարը Մայքլ անունով երկվորյակ եղբայր ունի։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ սթրիմինգային հարթակն ավարտական եթերաշրջանի առաջին մասը, որում 16 սերիա ներառված կլինի, կցուցադրի օգոստոսի 21-ին։ Էպիզոդներից մեկում գործողությունները զարգանում են Լոս Անջելեսում 1940-ական թվականներին։ Դրա շնորհիվ հանդիսատեսը կկարողանա ավելին իմանալ Մեյզի (Լեսի Էն Բրանդտ) մասին, ինչպես նաև այն մասին, թե ինչպես է Լյուցիֆերը խուզարկու դարձել։

Սերիալի պրեմիերան, որը հիմնված է DC-ի կոմիքսների վրա, տեղի է ունեցել 2016թ.-ին։ Դրանում պատմվում է սատանայի մասին, որը Լոս Անջելեսում գիշերային ակումբ է բացում ու սկսում օգնել հետաքննել Քլոե Դեքերի հանցագործությունները։