Իվան Ուրգանտը կիսվել է կնոջ և դուստրերի հազվագյուտ լուսանկարներով

Անցյալ շաբաթ «Երեկոյան Ուրգանտ» հեռուստածրագիրը արձակուրդի է մեկնել՝ մինչև հաջորդ հեռուստատեսային եթերաշրջանի մեկնարկը: Այսպիսով, նրա հաղորդավարը՝ 42-ամյա Իվան Ուրգանտը, ավելի շատ ժամանակ ունի շփվելու իր ընտանիքի հետ: Նախօրեին նա իր կնոջ՝ Նատալյա Կիկնաձեի և երեխաների հետ միասին զբոսնել է Մոսկվայում։

Հատկանշական է, որ Ուրգանտը սոցիալական ցանցերում հազվադեպ է խոսում անձնական թեմաներով և մամուլին չի պատմում ընտանիքի մասին, բայց այս անգամ նա միանգամից մի քանի թարմ կադրեր է հրապարակել իր ինստագրամյան էջում:  «Գենետիկական թեստի ամենավատ գովազդը », – իր 12-ամյա դստեր՝ Նինայի լուսանկարին կից գրել է Իվանը։

Հեռուստատեսային աստղի հետևորդները մեկնաբանություններում նշել են, որ աղջիկը մեծացել է և սկսել ավելի շատ նմանվել հայրիկին: Ըստ երկրպագուների, նրա կրտսեր դուստրը՝ Վալերիան, ով սեպտեմբերին կդառնա հինգ տարեկան, ևս գնալով Իվանին է նմանվում։

Ընտանեկան լուսանկարներում բացակայում էր միայն աղջիկների ավագ քույրը՝ 19-ամյա Էրիկան, որը Նատալյայի դուստրն է նախորդ ամուսնությունից: Իվանի խորթ դուստրը ուսանում է Նյու Յորքի Պարսոնսի դիզայնի դպրոցում, որտեղ ուսումնասիրում է ժամանակակից արվեստ և լուսանկարչություն: