Լյուբով Ուսպենսկայան երկրորդ երգն է ներկայացնելու իր սիրելի մեքենայի՝ կաբրիոլետի մասին․ լուսանկարներ ու մանրամասներ նկարահանումներից

Ռուսական շանսոնի թագուհին՝ Լյուբով Ուսպենսկայան պատրաստվում է նոր երգ ներկայացնել իր երկրապագուների դատին։ Երգչուհին նոր երգի տեսահոլովակի նկարահանումներից կադրեր է հրապարակել իր ինստագրամյան էջում ու դրանց կից գրառում կատարել՝ պատմելով մանրամասները։

«Այնքան եմ սիրում կաբրիոլետները, որ որոշեցի ևս մեկ երգ ունենալ իմ սիրած մեքենայի մասին։
Առանց հապաղելու, համաձայնվեցի այս արկածին ու զուգերգին՝ գեղեցիկ և տաղանդավոր հեղինակ Բրենդոն Սթոունի հետ։ Երեկ մենք այն առաջին անգամ մեծ հաճույքով կատարեցինք։ Շուտով, Առաջին ալիքի «Երեք ակորդ» հաղորդաշարով կլինի մեր երգի պրեմիերան»,- գրել է Ուսպենսկայան։