Հայկ Մելիքյանը կշնորհավորի Ֆրանսիայի ազգային տոնը դաշնամուրային համերգով

Ֆրանսիայի ազգային տոնը Երևանում կնշեն  ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի դաշնամուրային մենահամերգով: Այս մենահամերգով սկիզբ է դրվում 2000+ համերգաշարին, որի նպատակն է պրոպագանդել 21-րդ դարի համաշխարհային դաշնամուրային երաժշտությունը և ներկայացնել մեր օրերի կոմպոզիտորներին հայաստանյան հանդիսատեսին:

Համերգի ընթացքում հնչելու են ֆրանսիացի վեց ժամանակակիցների ստեղծագործություններ, որոնք բոլորն էլ լինելու են հայաստանյան պրեմիերաներ. Պիեռ Բուլեզ, Բրունո Մանտովանի, Պասկալ Դյուսապեն, Ժակ Լընո, Միշել Կարսկի, Քրիստոֆ Բերտրան:

Հայկ Մելիքյանի առցանց ձևաչափով համերգները շարունակվում են՝ առաջիկայիում ներկայացնելով Գուրջիև-Հարթմանի երաժշտությունը Գյումրիի Սերգեյ Մերկուրովի թանգարանից, ինչպես նաև Armenian National Music-ի կողմից կազմակերպվող երկու համերգ:
Համերգը հեռարձակվելու է առցանց ձևաչափով՝ Կոմիտաս թանգարան-ինստիտուտից, Երևանի ժամանակով ժամը 21:00: