Քեթի Փերին այնքան էլ ոգևորված չէ այն նորությամբ, որ Քանյե Ուեսթը մոտ ապագայում կարող է դառնալ ԱՄՆ-ի նախագահ։
«Ես կարծում եմ՝ դուք ինքներդ էլ եք լավ հասկանում, որ երկրի նախագահի պաշտոնն առավել համապատասխանում է փորձառու և իրենց ոլորտում պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներին: Հակառակ դեպքում դա կարող է խելագարության վերածվել, ինչպես արդեն համոզվել ենք վերջին մի քանի տարվա ընթացքում»,– ասել է երգչուհին բրիտանական «Hits Radio» ռադիոկայանին տված իր նոր հարցազրույցում:
Սակայն, չնայած քննադատական խոսքերին, Քեթին նշել է նաև իր հիացմունքը Քանյե Ուեսթի արտիստ տեսակի նկատմամբ:
«Ես պաշտում եմ Քանյեին: Նա հրաշալի մարդ է: Նա լեգենդար արտիստ է: Եվ ես կարծում եմ, որ նա իր ստեղծագործական ու գեղարվեստական ճանապարհին ջախջախում է ամեն ինչ: Դա այն է, ինչը ես ամենաշատն եմ սիրում նրա մեջ»,– ավելացրել է Քեթին:
Նշենք, որ Քեթի Փերին ու Քանյե Ուեսթը բավականին մտերիմ ընկերներ են: Նրանք տարիներ առաջ նույնիսկ միասին դուետ են ներկայացրել: Քեթին ընկերական ու մտերմիկ հարաբերությունների մեջ է գտնվում նաև Քիմ Քարդաշյանի հետ: